Հունիսի 27-ին, ժամը 14։15-ի սահմաններում Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ մանկապարտեզի հարևանությամբ, ուժեղ քամու հետևանքով հսկայական ծառն ընկել է ճանապարհով անցնող ՎԱԶ 21 07 մակնիշի ավտոմեքենայի վրա։ Մեքենայում երկու մարդ է եղել։ Բարեբախտաբար, նրանք չեն տուժել․ նրանց հաջողվել է դուրս գալ մեքենայից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատն ու պարեկային ծառայությունը, որոնց օգնությամբ ծառը կտրվել, ապա հեռացվել է։
Ուժեղ քամու հետևանքով Փոքր Այրում-Մեծ Այրում հատվածում բարձրավոլտ էլեկտրասյուներ են ընկել ճանապարհի վրա։ Իսկ խոշոր կարկուտը վնասներ է հասցրել երթևեկող մեքենաներին։ Ավերածություններ են եղել նաև Ախթալա, Ճոճկան, Փոքր և Մեծ Այրում, Շնող, Թեղուտ բնակավայրերում։






