Այսօր Երևանում՝ Մատենադարանի մոտ, հարյուրավոր մարդիկ միացել են ակցիայի՝ ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին և մյուսների, որոնց ձերբակալել են ադրբեջանցիները` արցախանպաստ գործունեության համար։
Կազմակերպիչների խոսքով՝ ակցիայի վայրը պատահական չի ընտրվել։ Այն խորհրդանշում է կրթության և գիտության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած Ռուբեն Վարդանյանի գործունեությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի զինվորականները Ստեփանակերտից հեռանալիս բերման են ենթարկել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Սեպտեմբերի 29–ին Հակարի կամրջի անցակետը հատելիս ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել էին ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։