Հուլիսի 1-ից սկսած այն կենսաթոշակառուները, որոնք թոշակի քարտերով կանեն անկանխիկ առևտուր, հաջորդ ամիս հետ կստանան կատարած ծախսերի 10 տոկոսը։ Կառավարությունն այս որոշումն ընդունել է մայիսի 19-ի նիստում։

Քարտով առևտուր անելու դեպքում հետվճարումը չի կարող գերազանցել 5000 դրամը։ Վերադարձվող գումարի 10 տոկոսը փոխհատուցվելու է կառավարության ու գործընկեր բանկի համաֆինանսավորմամբ։

Սակայն ծրագրի շահառու ոչ բոլոր կենսաթոշակառուներին ու նպաստառուներին այս հնարավորությունը հասանելի կլինի։ Գյուղական բնակավայրերում, օրինակ, բանկոմատներ չկան, իսկ խանութները քարտեր սպասարկող տերմինալներ չունեն։ Հատկապես տարեց կենսաթոշակառուներն էլ տեղյակ չեն ո՛չ քարտային համակարգից, ո՛չ էլ անկանխիկ առևտրի հետ կապված նոր փոփոխությունից։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.