Հունիսի 11-ին լրագրող, հեռուստամեկնաբան, արձակագիր Սարգիս Գոքորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել ծանր հիվանդության, իր նոր գրքի հրատարակման և բուժման մեկնելու մասին, ինչից հետո նրա գործընկերները դրամահավաք են կազմակերպել։

Լրագրող Գոհար Մովսիսյանը գրել է․

Հունիսի 16-ին Սարգիս Գոքորյանի սիրտը պիտի վիրահատվի. վիրահատությունը Մոսկվայում է լինելու: Ընդամենը մեկ օր ունենք օգնելու համար: Իր երիտասարդ տարիքում Սարգիսը շատերին է հասցրել օգնել՝ իր ազնիվ գործունեությամբ: Հիմա իրեն օգնելու ժամանակն է: Բայց ժամանակը կարճ է՝ ընդամենը մեկ օր ունենք օգնելու համար:

Խնդրում ենք միանալ Սարգիսի լրագրող ընկերների կազմակերպած դրահամահավաքին՝ ով ինչքան կարող է: Կարևոր է ցանկացած չափի օգնություն: Վիրահատությունն արժի 20000-25000 ԱՄՆ դոլար:

16 տարի ու մինչ օրս Սարգիսը լռել է լուրջ առողջական խնդրի մասին, մենք էլ ենք նոր իմացել և ուզում ենք ամեն գնով օգնել՝ երիտասարդ է, նոր է բալիկ ունեցել, կյանքը դեռ առջևում է, բայց ընդամենը մեկ օր ունենք օգնելու համար:

Օգնել ցանկացողները դրամական փոխանցումներ կարող են կատարել ինչպես դրամով, այնպես էլ ռուբլիով և դոլարով:

America bank, հաշվեհամար՝ 15 70 02 99 43 15 04 00, ստացող՝ Գոհար Մովսիսյան,

Acba bank, Arca online` 90 51 34 02 03 17 93 03, ստացող՝ Հերմինե Յավրյան:

Telcell ՝ 93 86 68 21, ստացող՝ Անահիտ Կարապետյան

Idram` 72 41 75 77 6, Դինարա Մխոյան:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.