Օրեր առաջ ճանաչողական այցով Ստեփանավանի դենդրոպարկում էին Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմը, ներկայացուցիչներ Հայաստանի տարբեր լրատվամիջոցներից։
Ճանաչողական այցի նպատակն էր ևս մեկ անգամ լայն հանրությանը ներկայացնել բնության անաղարտ այս միջավայրը, փորձել տեսանելի դարձնել, որ բուսաբանական այգին գեղեցիկ և առողջարար է ոչ միայն փոշոտման և ամռան շրջանում, այլ նաև աշնան և ձմռան ամիսներին։
Վերջին ժամանակներում արձանագրվող կլիմայական փոփոխություններով պայմանավորված անբարենպաստ եղանակների հետևանքով, սակայն, այստեղ որոշ ծառատեսակներ ոչ միայն չորանում, այլև վերացման վտանգի առաջ են կանգնած։