Նոյեմբերի 24-ին Կառավարությունը որոշել էր մոտ 100 մլն դրամ հատկացնել Լոռու մարզի 17 դպրոցների շենքային պայմանները բարելավելու  նպատակով։

Մարզպետարանի կողմից կազմակերպված մրցութային գործընթացից հետո դպրոցներում մեկնարկել են շինաշխատանքները։ Որոշ կրթօջախներում դրանք արդեն ավարտվել են:

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մարզպետարանի մի քանի պաշտոնյաների հետ շրջել և ծանոթացել է Վանաձորի յոթ դպրոցներում իրականացվող նորոգման աշխատանքներին:

Պետական միջոցներով դպրոցներում իրականացվում են ջեռուցման համակարգի փոփոխման, էլեկտրամալուխների փոփոխման, դասասենյակների և ներքին հարդարման, սանհանգույցների վերակառուցման աշխատանքներ: Մասնակի նորոգման աշխատանքներ են իրականացվում նաև Գուգարքի, Լոռի Բերդի, Ծաթերի հիմնական, Լեջանի, Սպիտակի թիվ 2, Աքորու, Դարպասի, Ալավերդու թիվ 7, Արևաշողի, Արևածագի միջնակարգ դպրոցներում:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.