Լոռի բերդ միջնադարյան ամրոցը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից 4,5 կմ հեռավորության վրա է գտնվում։ Ամրոցի տարածքում այս օրերին վերականգնման աշխատանքներ են կատարվում։ Մասնավորապես վերակառուցվում է բերդի պարիսպը։

Պարսպի հին քարերը հիմնականում բացակայում են, իսկ նոր քարերը մշակվում են այնպես, որ չտարբերվեն պահպանված հատվածից։

Լոռի բերդաքաղաքը հիմնադրվել է 1005-1020-ական թվականներին՝ Դավիթ Անհողինի կողմից։ Այն համարվել է Տաշիր- Ձորագետի Կյուրիկյան թագավորության մայրաքաղաքը։ Հետագայում ամրոցին տիրել են Զաքարյան իշխանները, Օրբելյանները, Լոռիս-Մելիքովները և այլն։ Արշավանքների և պատերազմների հետևանքով, ցավոք, ամրոցի որոշ կառույցներ տուժել են, այդ թվում բաղնիքները, եկեղեցին, մատուռը։ Իսկ այն վերջնականապես ավերել է Շահ Աբասը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.