Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Վանաձորում վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վահե Շահվերդյանին։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնում մեծարման ու գնահատանքի խոսքեր հնչեցին։

Աբելյանցիները խոստացան, որ վարպետի ավանդած գեղագիտությունն ու գեղարվեստական սկզբունքները կպահեն անփոփոխ։

Վերջին 15 տարիներին Վահե Շահվերդյանը «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Եվ հենց այդ տարիներին փառատոնն ավելի մեծ ճանաչում և հեղինակություն ձեռք բերեց․ փառատոնը նոր բարձունքների հասավ, անվանի շատ թատերախմբեր Ալավերդի բերեցին իրենց լավագույն ներկայացումները։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.