Նոյեմբերի 10-ի գիշերը Լոռու մարզի պարեկները ստուգել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մի մեքենա և հայտնաբերել մոտ 3,5 խմ փայտանյութ (կոճղեր)։
Վահագնաձոր գյուղի բնակիչ, 25-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ ներկայացրել է հին ամսաթվով փաստաթղթեր, որոնց մեջ թե՛ տրանսպորտային միջոցի տվյալները և թե՛ փայտանյութի ծավալը չեն համապատասխանել փաստաթղթում նշված տվյալներին։
Վարորդը հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Շամուտ գյուղի տարածքից և տեղափոխում է Գյումրի:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին: