Միքայել Արամյանցի՝ Ախթալայում գտնվող գրեթե 110 տարեկան ամառանոցը Վանաձորի Թաիրովների՝ ներկայիս Գուգարաց թեմի առաջնորդարանի շենքից բացի Հայաստանում պահպանված շատ քիչ նմանատիպ կառույցներից է։
Արդեն չորս ամիս է՝ Արամյանցի կալվածքի դռները բաց են, և այն դարձել է մարզի զբոսաշրջային երթուղու ցանկալի վայրերից մեկը։
Տեղի հարյուրից ավելի նոճիները կալվածքի այցեքարտն են դարձել։ Դրանք, ըստ ավանդազրույցի, Արամյանցն իր հետ Շվեյցարիայից էր բերել՝ մեկ նոճու համար վճարելով մեկ ոսկի։