Նոյեմբերի 7-ին Ալավերդու մշակույթի կենտրոնում կայացավ «Լազուր» ժողգործիքների համույթի տարեվերջյան հաշվետու համերգը: «Երբ ոգուց է ծնվում երգը» խորագրով համերգը բաղկացած էր երեք մասից՝ աշուղական երգարվեստ, առանձնին դուետներ և երրորդ մասը՝ նվիրված Հայաստանին ու հայ ժողովրդին:

Լեփլեցուն դահլիճ, տոնական տրամադրություն, իսկ ամբողջ երեկոյի ընթացում ժողովրդական երգերի միջոցով համույթի մենակատարները ապահովեցին ջերմ ու հուզական մթնոլորտ: Հաշվետու համերգին ներկա էին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, տարածաշրջանի հոգևոր հայրերը և այլ հյուրեր:

Երեկոյի ընթացքում Լոռու մարզպետի խորհդական Կարեն Ավետիսյանը շնորհակալագիր հանձնեց համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալեքսանյանին:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.