Քանդակագործ Ժորա Վիրաբյանն ընտանիքի հետ Լոռու մարզի Ծաթեր գյուղում է ապրում։ Գործի մեջ ինքնուս է․ երբեք, որևէ տեղ նա քանդակագործություն չի ուսումնասիրել։ Պարզապես շատ սիրել այս արհեստը, անդադար աշխատել է, հմտացել, կատարելագործվել՝ սիրած աշխատանքը դարձնելով նաև եկամտի հիմնական աղբյուր։
Երիտասարդ քանդակագործը դժվարություններից չի վախենոմ։ Ամեն գործ ձեռնարկելիս վստահ է՝ կարողանալու է մինչև վերջ գնալ ու ցանկալի արդյունքի հասնել։ Պատվերներ շատ ունի, հետևաբար նաև աշխատանքի ծավալն է մեծացել։ Ու մտածում է քարի հղկման ու մշակման սեփական արտադրամասն ունենալու մասին։ Կարևորը ցանկությունն է, ասում է։ Իսկ նպատակին հասնելն ընդամենը ժամանակի հարց է։