Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ժամը 21։00-ի սահմաններում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Աքորի գյուղում քարափից քաղաքացի է ընկել։

Փրկարարները գյուղացիների օգնությամբ ձորից դուրս են բերել 17-ամյա աղջկա, ում ծանր վիճակում տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն: Դեռահասը կրծքավանդակի, ազդրի կոտրվածքներ և գլխուղեղի ցնցում է ստացել։ Կեսգիշերին նրան տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։

Աքորիում աղջկա համագյուղացիները զարմացած են։ Ասում են՝ կյանքով լեցուն երեխա է և բացառում են ինքնասպանության փորձի վարկածը։ Նույն կարծիքին են դպրոցում և քոլեջում, ուր սովորում է դեռահասը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.