Վերջին օրերի գնաճն ու խանութներում պարենային ապրանքների դեֆիցիտը խուճապ է առաջացրել ամբողջ Հայաստանում։ Գնաճին զուգահեռ քաղաքացիներն ասես ավելի անզուսպ են դառնում․ խանութներում առավել արագ սպառվում են թանկացած ապրանքները, ինչպես օրինակ ձեթը, շաքարավազը և այլն։
Տնտեսագետների համոզմամբ՝ նման թանկացումներն անհիմն են, որովհետև նտեսվարողներն այս պարագայում օգտվում են սպառողների խուճապահար վիճակից։