1990-ականներին հետպատերազմյան Հայաստանում մարդիկ տարբեր աշխատանքներ էին անում՝ սոցիալական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։

Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, օրինակ, տղամարդկանց մեծ մասն առևտրով էր զբաղվում, կանայք՝ հիմնականում կենցաղով։ Բայց հայրենադարձ Կազիկյանների ընտանիքում ամեն բան փոքր-ինչ այլ է եղել։ Տանտիկինը՝ Նարինե Կազիկյանը, դժվարին տարիներին ընտանիքի ապրուստը հոգացել է հրուշակեղենի արտադրությամբ։ Հետո դրան հաջորդել են ձեռագործ աշխատանքները, ապա՝ չրի արտադրությունը, ինչն էլ մինչև այսօր Կազիկյանների եկամտի հիմնական միջոցն է։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.