Մարտի 10-ին և 11-ին ձյան առատ տեղումների պատճառով ընդամենը մի քանի ժամում դժվարանցանելի են դարձել մարզի ճանապարհները։ Դրանք մաքուր և անցանելի պահելու գործը Լոռու և Ստեփանավանի ճանշիններին է վստահված։ Սակայն այսօր՝ օրվա ընթացքում, ոչ բոլոր հատվածներն են երթևեկող մեքենաների համար անցանելի եղել։

Լոռու մարզի մոտ 90 կմ ճանապարհի ձմեռային պահպանության համար այս տարի մոտ 52 մլն դրամ է հատկացվել. Լոռու մարզպետարանի Քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհային շինարարության բաժնի պետ Վահրամ Ղարսայանն էր այս մասին ամիսներ առաջ հայտնել մարզային լրատվամիջոցին։ Մինչդեռ Ստեփանավանի ճանշինից տեղեկացնում են՝ այս տարի ճանապարհների սպասարկման համար որևէ գումար չեն ստացել։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.