Լոռու մարզի հնագույն գյուղերից մեկը՝ Մարցը, օրեցօր դատարկվում է։ Զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող գեղատեսիլ այս վայրում երիտասարդներն ապրել չեն ուզում․ անելիք չկա։ Մարցում և ընդհանրապես հարակից գյուղերում բոլոր խնդիրների պատճառն անբարեկարգ ճանապարհն է, որի նորոգման լուրն ամեն տարի ոգևորում է գյուղացիներին։ Սպասում են, հետո շարունակում ապրել իրենց խնդիրների հետ։ Իսկ երիտասարդները հեռանում են՝ գյուղը թողնելով տարեցներին։
2022-04-13