Լոռու մարզի Քարինջ գյուղում դեռ 2009-ին, երբ նոր էր մանկապարտեզ բացվել, 28 երեխա էր հաճախում։ Այդ ժամանակ մանկապարտեզի շենքը չէր ջեռուցվում, քնելու և սնվելու համար չկային համապատասխան պայմաններ։
Այսօր արդեն Քարինջի մանկապարտեզը գործում է նախադպրոցական հաստատության՝ սահմանված չափորոշիչներին համապատասխան․ շենքում կա լոկալ ջեռուցում, քնելու և սնվելու լիարժեք պայմաններ։ Երեխաների թիվը, սակայն, չի գերազանցում երկու տասնյակը և տարեցտարի նվազում է։