2022 թվականի ապրիլի 15-ից Պարեկային ծառայության Լոռու ստորաբաժանումը սկսեց աշխատանքը մարզի ողջ տարածքում։ Ալավերդիում ծառայության աշխատանքի վերաբերյալ դրական արձագանքները չուշացան․ քաղաքի փողոցներում կարգուկանոն է հաստատվել։
Առաջիկայում հանրապետության մյուս մարզերում նույնպես պարեկային ծառայությունը ստորաբաժանումներ կունենա՝ ոստիկանության բարեփոխումների համատեքստում։
Հարկատուների այն գումարները, որ պետությունն ուղղում է այս համակարգին, կարելի էր ներդնել երկրի անվտանգության խնդիրները լուծելու համար։ Այս կարծիքն են շրջանառում ալավերդցիներից շատերը, որ մտահոգ են հետպատերազմյան Հայաստանի խնդիրներով։