Հայաստանում շարունակվում է մինչև 100 աշակերտի համար նախատեսված մոդուլային դպրոցների շինարարությունը։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին։ Լոռու մարզի Հագվի գյուղը նույնպես ներառված է այս ծրագրում։ Գյուղը կունենա երեք անգամ ավելի մեծ դպրոց, քան նախկինում էր։ Շինաշխատանքների վերջնաժամկետն այս տարվա դեկտեմբերն է։

Նոր դպրոց է կառուցվում նաև Ալավերդի քաղաքում։ Այն լինելու է եռահարկ՝ նախատեսված 400 աշակերտի համար։ Վերջին 30 տարիների ընթացքում սա Ալավերդիում կառուցվող թվով չորրորդ շենքն է։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.