Արդեն մոտ մեկ տարի Վանաձորում ջրմատակարարման լուրջ խնդիր կա։ Այն կազմակերպվում է անկանոն գրաֆիկով։ Կան թաղամասեր, որ օրերով ջրի երես չեն տեսնում։

Հունվարի 29-ին Վանաձորի Բազում թաղամասի հրապարակում քաղաքի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում՝ «Վեոլիա ջուր» ընկերությունից պահանջելով լուծում տալ խնդրին։ Հակառակ դեպքում նրանք սպառնում են չվճարել ջրի վարձը։ Բացի այդ, տուժած քաղաքացիները պահանջում են, որ Հայաստանի կառավարությունը քայլեր ձեռնարկի և պայմանագիր կնքի ջրամատակարարող այլ ընկերության հետ, որպեսզի քաղաքացիների իրավունքները չխախտվեն։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.