Նոյեմբերի 13-ին, ժամը 18.58-ին 4,3 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թուրքիա-Իրան սահմանին։
ՀՀ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում։ Երևանում ուժգնությունը 2-3 բալ է եղել, Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ 3-4 բալ։