Ինչպես 2020 թվականին, այնպես էլ հիմա Թուրքիան Ադրբեջանի զինանոցը լցրել է պատերազմից հաշված օրեր առաջ։ Սեպտեմբերի սկզբին, օրինակ, թուրքական բանակում գրանցված օդանավերը Թուրքիայից թռել են Գանձակ, որտեղ թշնամի Ադրբեջանը ռազմական բազա և օդանավակայան ունի։
Նորից պատերազմ սանձազերծած թշնամի պետությունն իր դոնոր Թուրքիայից սպառազինության մեծ մասը ստացել է կրկին օդային ճանապարհով։