Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում այսօր թունավորման դեպք է գրանցվել։ Դեռևս չպարզված հանգամանքներում 2 աշխատակից ուշագնաց վիճակում տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդկանց տեղափոխել են Երևան։
Նշենք, որ այսօր ժամը 17։20-ի սահմաններում «Անկյուն+3»-ը տեղեկություն էր ստացել, որ Ախթալայի փակ հանքախորշում փլուզում է եղել, որի հետևանքով երկու աշխատակցի ծանր վնասվածքներով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն։
«Անկյուն+3»-ի նկարահանող խումբը հիվանդանոցում զրուցել է տուժողներից մեկի որդու հետ, որը հաստատել է հոր՝ թունավորված լինելու փաստը։