Ալավերդու Սանահին կայարան թաղամասում բնակվող կենսաթաշակառուները տարակուսած են։ Օրեր առաջ թաղամասում գտնվող «Հայփոստ»-ի բաժանմունքի տեխնիկան և գույքը դուրս է բերվել շենքից, տեղափոխվել մեկ այլ թաղամասում բացված բաժանմունք։ Իսկ քաղաքացիներին տեղեկացրել են, որ փոստային բաժանմունքի մատուցած ծառայություններից օգտվելու համար պետք է այցելեն բաժանմունքի նոր հասցե։
Սանահնեցի տարեցները վրդովված են։ Ասում են՝ բաժանմունքը չվերաբացելու դեպքում պատրաստ են իրենց թաղամասի հատվածում փակել թե՛ գնացքների, և թե՛ ավտոմեքենաների ճանապարհը։