Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։

Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը և հորդորում քաղաքացիներին մնալ ապաստարաններում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

«Միջադեպի մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով», – նշված է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.