Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչներն անորոշ սպասման մեջ են․ հանքավայրի աշխատանքները չեն վերսկսվում։ Իսկ դա նշանակում է, որ գյուղը կրկին սոցիալական դժվարությունների առաջ է կանգնած։

2022-ի մարտից «Թեղուտ» ՓԲԸ հարկադիր պարապուրդի մեջ է։ Պատճառն արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաներն են։ Հիմա ընկերության աշխատակիցները թեպետ աշխատանքի չեն գնում, բայց վարձատրվում են աշխատավարձի 2/3-ի չափով։

Վերջին ամիսներին լուրեր են շրջանառվում այն մասին, որ ընկերությունը շուտով վերսկսելու է գործունեությունը, և որ նոր գնորդներ են հայտնվել։ Սակայն ընկերությունը նոր սեփականատեր դեռևս չունի։

Փորձագիտական շրջանակները պնդում են՝ պատճառը ՎՏԲ բանկի կողմից չարդարացված գնի պահանջն է, որն ավելի քան 280 մլն դոլար է կազմում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.