Մարտի 28-ին Լոռու մարզպետարանում էին հյուրընկալվել մարզում գործող թատրոնների ստեղծագործական խմբերը։ Թատերարվեստի զարգացման գործում ունեցած գնահատելի ավանդի, բարեխիղճ և անձնվեր աշխատանքի համար Լոռու մարզպետի շնորհակալագրերի արժանացան Ալավերդու քաղաքային թատրոնի արտիստներ Անահիտ Բեգջանյանը, Սիրվարդ Նազարյանը, Վարդիթեր Ստեփանյանը, Արթուր Սիմոնյանը, Լիլիթ Երեմյանը և Տիգրան Զարգարյանը։ Նույն օրն ալավերդցի թատերական գործիչների տոնական օրը շնորհավորեց նաև Ալավերդու համայնքապետը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.