Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանի ութ մարզերի 18 համայնքներում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։

Ալավերդի քաղաքում ընտրություններին համամասնական ընտրական կարգով մասնակցում են քաղաքական չորս ուժեր՝ «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները։

Ընտրատեղամասերն Ալավերդիում փակվել են սահմանված ժամին։ Ձայների հաշվարկը սկսված է։

Թե տեղամասերում և թե դրանցից դուրս բոլորն են փաստում՝ այս ընտրություններն աննախադեպ են քաղաքացիների պասիվության առումով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով Ալավերդիում ժամը 17։00-ի դրությամբ 30547 ընտրողից ընտրության մասնակցել է 11086 քաղաքացի կամ ընտրողների 36․29 տոկոսը։

Ալավերդու տարբեր բնակավայրերում ընտրություններին մասնակցած քաղաքացիներն աշխատանք ու բարեկեցիկ կյանք են ակնկալում։ Ոմանք էլ՝ միայն խաղաղություն։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.