Դեկտեմբերի 24-ին Ալավերդու ըմբշամարտի դպրոցում տեղի ունեցավ առաջնություն՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Առաջնությանը 12 քաշային կարգում մասնակցում էր շուրջ 60 մարզիկ։
«Սկսնակների համար նման մրցաշարերը շատ պետքական են, որովհետև իրենք այստեղից են հասկանում, թե ինչ են մրցումն ու հաղթանակը», – ասում է Ալավերդու ըմբշամարտի դպրոցի ավագ մարզիչ Ռազմիկ Խաչատրյանը։
Առաջին, երկրորդ և երրորդ տեղեր գրաված մարզիկները պարգևատրվեցին մեդալներով շնորհակալագրերով և խրախուսական նվերներով։ Մրցանակային տեղեր գրաված ըմբիշները պարգևատրվեցին նաև Ալավերդի համայնքի ղեկավարի և առաջին տեղակալի կողմից։