Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածում գտնվող երկու կամուրջներն ասֆալտապատման և հիմնանորոգումը վերջնականապես ավարտելու նպատակով ևս մեկ օր փակ կմնան։
Նշենք, որ այս կամուրջների շինարարությունը դուրս էր մնացել մայրուղու հիմնանորոգման նախագծից, ինչի պատճառով այստեղ շինաշխատանքներ մեկնարկեցին այն ժամանակ, երբ Մ6-ի հիմնանորոգումը գրեթե ավարտված էր։
Նախագծային երկարատև փուլին հաջորդեց շինարարության դանդաղ ընթացքը։ Հիմա, կարելի է ասել, հիմնանորոգումն ավարտված է։ Ասֆալտապատումը երկու կամուրջներրում կավարվի վաղը, և կամուրջները միաժամանակ կգործեն: