Ալավերդու Զորավար Անդրանիկի փողոցում արդեն տևական ժամանակ մայթը քանդված է։ Պատճառը հենապատի փլուզումն է։ Հետիոտնի անցուդարձն այս հատվածով չափազանց վտանգավոր է դարձել, և մարդիկ գերադասում են փողոցով անցնել։
Օրեր առաջ նշված թաղամասի բնակիչներից մեկը վայր է ընկել և բազմաթիվ վնասվածքներ ստացել։ Ալավերդու համայնքապետարանում արդեն մտածում են խնդրին լուծում տալու մասին։