Ռուդիկ Ղարիբյանը 2022-ի հունվարի 11-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայում զոհված երեք զինծառայողներից մեկն էր։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Ալավերդիում նրան շատերն էին ճանաչում․ քաղաքում իրականացվող ամեն լավ գործի մասնակիցն էր, որ սեփական օրինակով վարակում էր բոլորին։

Ընտանիքի, ընկերների և բոլոր նրան ճանաչողների համար օրերն առանց Ռուդիկի դժվար է անցկացնել։ Այդ պատճառով է գուցե, որ շարունակում են ապրել ու գործել այնպես, ինչպես Ռուդիկը կուզեր։ Նրա ներկայությունն ամենուր է՝ տանը, դպրոցում ու ընկերների միջավայրում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.