Ալավերդիում այսօր ոգեկոչեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը։ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում հոգեհանգստի կարգ կատարվեց՝ ձեռամբ տեր Միքայել քահանա Շաղոյանի։ Մոմավառությունից հետո ներկաները երթով շարժվեցին դեպի Անմեղ զոհերի հուշարձան։
Հուշարձանին ծաղիկներ դնելու արարողությանը հաջորդեց լռության րոպեն։