Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 17։30-ի սահմաններում Ալավերդու Դեբեդ թաղամասի հատվածում գետն է ընկել երկու տարեկան երեխա։ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ծառայությունում դեպքը գրանցել են քաղաքացու ահազանգից հետո։ Վարարած գետը երեխային քշել-տարել է մոտ 2 կմ։ Այդ ընթացքում որոնողական աշխատանքները շարունակել են ինչպես փրկարարները, այնպես էլ սովորական քաղաքացիները։ Երեխային գտել և հիվանդանոց է հասցրել մի երիտասարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։