2024 թվականի մարտի 1-ից մարտի 7-ը Ռուսաստանի դաշնության Սոչի քաղաքում կկայանա Երիտասարդության համաշխարհային փառատոն, որին կարող են մասնակցել նաև Լոռու մարզի երիտասարդները։

Փառատոնին հրավիրվում են  երիտասարդական ակտիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ մարզիկներ, երիտասարդական մարզական ակումբների ղեկավարներ, երաժիշտներ, գրողներ, նկարիչներ, դիզայներներ, ռեժիսորներ, որոնք նախաձեռնող են և կազմակերպիչներ։

Մասնակցել կարող են նաև երիտասարդ մանկավարժներ, քաղաքային միջավայրի մասնագետներ, ճարտարագետներ, գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներ՝ ֆերմերներ, բանվոր երիտասարդներ, ագրոտեխնոլոգներ և այլն։ Նաև գիտնականներ՝ հումանիտար, տեխնիկական և բնական գիտությունների ոլորտներից, IT  տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, զբոսաշրջության, բնապահպանության, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։

Համաշխարհային երիտասարդական փառատոնին կարող են մասնակցել նաև կամավորական և բարեգործական կազմակերպությունների երիտասարդ ղեկավարներ։

Ցանկացողները կարող են դիմել «Հրատ» հասարակական կազմակերպություն՝ նամակ ուղարկելով taterakanlori@mail.ru էլեկտրոնային փոստին կամ զանգել 098434577 համարով։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.