Ապրիլի 25-ին Ալավերդիում մոր ձեռքով Դեբեդ գետը նետված երկամյա երեխայի ճակատագրով հանրությունը շարունակում է մտահոգ լինել։ Շատերն այս իրողությունից դեռ ուշքի չեն գալիս։ Մինչ սովորական քաղաքացիները պարզապես քննարկում ու դատապարտում են մոր վարքագիծը, երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող մասնագետները փորձում են ուղիներ գտնել, որ փոքրիկ Արևը հետագայում լինի պաշտպանված։
Հրաշքով փրկված երեխան հիմա գտնվում է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնում։ Խնամքից բացի՝ այստեղ փոքրիկի հետ մասնագետներ են աշխատում։ Իսկ խնամակալության հարցը դեռ որոշված չէ։