Հաղպատի և Սանահինի վանական համալիրներում երկու շաբաթ շարունակ սկանավորման աշխատանքներ են իրականացրել Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և կենտրոնի հրավերով Հայաստան ժամանած Քեյփ Թաունի համալսարանի մասնագետները։

Եկեղեցիների սկանավորման և խնդիրների վերհանման ծրագիրն իրականացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տրամադրված դրամաշնորհով՝ «Համաշխարհային ժառանգության ցանկ»-ում ներառված պատմամշակութային հուշարձաններում։

Ավելի վաղ այս աշխատանքներն իրականացվել են նաև Գեղարդավանքի, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ և Սուրբ Գայանե եկեղեցիների, ինչպես նաև Զվարթնոց հնավայրի տարածքներում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.