Եզդիները Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունն են։ Նրանք լիարժեք կերպով ինտեգրված են հայ հասարակությանը, ունեն կրոնի և սեփական ավանդույթները պահպանելու ազատություն։
Եզդիները Հայաստան են եկել մեծ խմբերով և բնակություն են հաստատել հիմնականում մեկ ընդհանուր բնակավայրում: Այս մասին են վկայում ամբողջությամբ եզդիաբնակ գյուղերի գոյությունը: Սակայն Հայաստանի տարբեր համայնքներում նույնպես եզդիների ընտանիքներ են ապրում։
Ռասոյանները Լոռու մարզի Թումանյան համայնքում են ապրում։ Բազմանդամ ընտանիքը 40 տարի է նախկին աղյուսի գործարանին պատկանող վթարային շենքում է բնակվում։ Ռասոյանների խնդիրները միայն տուն չունենանլով չեն վերջանում։ Ընտանիքում թեև պահպանվում են եզդիական ավանդույթները, սակայն երեխաներն իրենց մայրենի լեզվին չեն տիրապետում։