Մայիսի 1-ից հանրապետությունում հայտարարված անհնազանդության ակցիաներին միացան նաև ալավերդցիները։ Կեսօրին քաղաքի Էնգելս թաղամասի հատվածում փակվել էր Մ6 միջպետական ճանապարհը։
Պարեկային ծառայություն իրականացնող ոստիկանները բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցներին դիմեցին ճանապարհն անմիջապես բացելու պահանջով՝ ասելով, որ հակառակ դեպքում քաղաքացիներին ոստիկանական բաժանմունք կտանեն։
Պահանջը չկատարվեց։ Ոստիկանները փորձեցին բիրտ ուժ կիրառել ու ակցիայի մասնակիցներին բերման ենթարկել։
Մանրամասները՝ տեսանյութում։