Այսօր՝ հունիսի 16-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում քննվեց Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի հայցն ընդդեմ լրագրող Լարիսա Փարեմուզյանի։

2022թ․ հունվարի 19-ին Սիվիլնեթի կայքում հրապարակված «Ալավերդու բժշկական կենտրոնի վիրաբույժի անփութությունն ու տնօրենի բիզնես շահերը» և մարտի 14-ին հրապարակված «Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենը՝ մահվան բիզնեսի մենաշնորհատեր» վերնագրերով հոդվածներով Ստեփան Մոսինյանը լրագրողից պահանջում է իր պատվին, արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում։

Լրագրող Լարիսա Փարեմուզյանն էլ բժշկական կենտրոնի տնօրենի գործողությունները որակում է որպես պաշտոնական դիրքի չարաշահում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.