Սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններին Հայ ազգային կոնգրես կուսակցության համամասնական ցուցակը գլխավորած Նորայր Գևորգյանն ինքնաբացարկ է ներկայացրել։
«Անկյուն+3» ՀԸ տեղեկություններով՝ ավագանու անդամի նրա մանդատը կվերցնի ընտրական ցուցակի երկրորդ համարի ներքո գրանցված Տիգրան Պապոյանը։
Ենթադրվում է, որ ՀԱԿ-ից Գևորգյանին առաջարկել են քվե տալ մի կուսակցության, որը նրա համար անընդունելի է եղել, իսկ կուսակցությունը համառորեն ստիպել է։
Օրենքով սահմանված կարգով երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունները կհրապարակեն ավագանու իրենց ցանկը։ Վեց օրվա ընթացքում այս ցանկից, հնարավոր է, ինքնաբացարկներ լինեն։
Ոչ պաշտոնական տեղեկություների համաձայն՝ ավագանու առաջին նիստը կայանալու է ոչ թե նոյեմբերի 11-ին, ինչպես տեղեկացրել էինք օրեր առաջ, այլ հոկտեմբերի 12-ին։
Բայց թե ինչու է որոշվել ավագանու առաջին նիստը հրավիրել հոկտեմբերին, այլ ոչ թե նոյեմբերին, երբ լրանում է գործող ՏԻՄի-ի՝ օրենքով սահմանված ժամկետը, մենք չկարողացանք ճշտել։
Սկզբունքային տղա