Մանրանկարիչ Լուիզա Զաքարյանը երկար տարիներ Ռուսաստանում ապրելուց հետո վերադարձել է Լոռի՝ Լորուտ, ուր նկարչության խմբակ է հիմնել և համախմբել գյուղի մեծ ու փոքր երեխաներին։

Դեռ քսան տարի առաջ, երբ տիկին Լուիզան հարս է գնացել Լորուտ, այդ ժամանակ է նրան մտահոգել գյուղի երեխաների՝ զբաղմունք չունենալու խնդիրը։ Բայց միայն տասնամյակներ անց է կարողացել սեփական ջանքերով օգտակար լինել Լորուտի փոքրիկներին։

Նրա հիմնած նկարչության խմբակ այժմ 8 երեխա է հաճախում։ Նրանք այնպիսի յուրօրինակ աշխատանքներ են ստեղծել, որ արդեն պատրաստվում են ցուցահանդեսի։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.