Քարինջի անփոխարինելիները գյուղի կանայք են, որ իրենց ոսկի ձեռքերով ոչ միայն սեփական օջախների համն ու հոտն են պահում, այլև դրանից բաժին հանում ուրիշներին։ Մեկը սարվոր է, մյուսը՝ հացթուխ, երրորդն էլ ուղղակի խոհանոցի գիտակ, որ տեսակ-տեսակ ուտեստներով զարմացնում է անգամ գյուղի եկվորներին։
Նրանք հոգատար մայր են, տատիկ և սիրող կին։ Ժամանակները փոխվում են, բայց նրանք նույնն են՝ գյուղին բնորոշ իրենց նիստուկացով, երբեք չպակասող եռանդով, պարզությամբ ու անչափելի հյուրընկալությամբ։