Դեղձավանը գյուղ է Տավուշի մարզում՝ Նոյեմբերյանի 12 կմ դեպի հյուսիս-արևելք։ Այս գյուղում մարդկանց հիմնական զբաղմունքն այգեգործությունն է, իսկ Դեղձավանի կանայք հայտնի են յուրահատուկ աշխատասիրությամբ։
Մարգարիտա Մուրադյանը հայտնի հացթուխ է, բազմաշնորհ կին։ Ասում է՝ իր հարսն էլ աշխատասեր է, բայց տան շերեփը դեռ իր ձեռքում է։ Համագյուղացի կանանց, երիտասարդ թե տարեց, գովաբանում է, բայց նաև նեղսրտում՝ հիմիկվա հարսներն իրենց ունեցած շնորհները չունեն։