Թումանյան խոշորացված համայնքի կազմում գտնվող Դսեղում գյուղը քաղաքին կապող երթուղային չկա։ Եթե գյուղացին ուզում է քաղաք՝ Ալավերդի հասնել, պետք է գրպանում մոտ տասը հազար դրամ ունենա․ տաքսու արժեքը միայն մեկ կողմի համար 3500-ից մինչև 4000 դրամ է։

Ալավերդի հասնելու և վերադառնալու նշված գումարը ոմանց կենսաթոշակի 20%-ն է կազմում։ Այդ դեպքում ինչպե՞ս ապրեն մի ամբողջ ամիս, եթե քաղաքում գործ ունեն և ստացածից կլորիկ գումար ստիպված են «ճանապարհներին թողնել»․ գյուղացիների հարցադրումն է։

Դսեղից մեկ ավտոբուսով միայն մեկ երթուղի է գործում, այն էլ՝ միայն դեպի Վանաձոր։ Ավտոբուսն առավոտյան ժամը 08։40-ին Դեբեդից բարձրանում է Դսեղ, հետո նորից գնում Դեբեդ, ապա Եղեգնուտով շարժվում դեպի Վանաձոր։ Ստացվում է այսպիսի մի իրավիճակ․ եթե քաղաք, ուրեմն միայն Վանաձոր։ Իսկ գումարի տնտեսումը՝ ահռելի ժամանակ վատնելու հաշվին։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.