«Անկյուն+3» հեռուստաընկերության նկարահանող խումբն այսօր Ծաթեր գյուղական բնակավայրում է եղել, զրուցել քաղաքի աղմուկից ու իրադարձություններից հեռու ապրող մարդկանց հետ։

Բոլորի նման նրանք էլ հոգսաշատ են։ Մեկը օրվա հացի և ձմռան ապրուստն ամբարելու մասին է մտածում, հաջորդը՝ գյուղ եկողներին իր տանը հարգել-պատվելու և մենակությունը փարատելու, մյուսն էլ՝ գյուղի առանց մշակույթ մնացած կյանքից է խոսում․ ժողովրդին մի կինո կամ թատրոն չցուցադրե՞ն, հարցնում է։

Ծաթերն էլ ուրիշ գյուղերի նման դատարկվում է․ դպրոցի աշակերտների՝ տարեցտարի նվազող թիվն է փաստում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.