Լոռու մարզի Հագվի գյուղում ճանապարհների վիճակը լուրջ է։ Թեև կենտրոնական ճանապարհահատվածը նորոգվել էր, բայց դպրոցի շինարարության պատճառով բեռնատարների անցուդարձը շարքից հանում է ճանապարհները։

1970-ականներին Հագվու Կալերի թաղամասի ճանապարհն ասֆալտապատվել էր խոզաբուծական խոշոր ֆերմայի շինարարությամբ պայմանավորված։ Մի քանի տարի առաջ էլ այն մասնակի նորոգվել էր։ Նախորդ իշխանության ժամանակաշրջանում էլ ասֆալտապատվել է գերեզմանատուն և այլ թաղամասեր տանող ճանապարհների մի մասը, ինչպես նաև կառուցվել է համայնքային կենտրոն ու հանդիսությունների սրահ։

Հագվեցիներն իրենց գյուղի՝ արդեն երկրորդ անգամ խոշորանալուց և Ալավերդուն միանալուց հետո հույս ունեին, որ գյուղում բարեկարգման աշխատանքներ են կատարվելու։ Բայց հիմա շոշափելի որևէ արդյունք չեն տեսնում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.