Հեղինակ՝ Վոլոդյա Հովսեփյան
Օպերատոր՝ Դավիթ Թամազյան
Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում են ապրում Գրիգոր Չոգինյանն ու թոռները՝ Աննա և Լիաննա Գասպարյանները։ Նրանք ընտանեկան բենդ են հիմնել, ու նրանց հետ երբեմն ձայն ձայնի են տալիս նաև հարևանները, օրինակ՝ Տիգրան Ղումաշյանը, որը սկսել է դուդուկ նվագել:
Գրիշան ակորդեոն է նվագում։ Մարգահովիտը տարիներ առաջ մեծ համույթ է ունեցել, որտեղ երգել-նվագել են գյուղի թե՛ պրոֆեսիոնալ երաժիշտները, թե՛ նվագից գլուխ հանողները: Համույթը հիմա չկա, բայց հիշողությունները թարմ են: