Շնողի հանդամասերում այս օրերին հասունանում է արքայանարինջը։ Գյուղացիների աչքն էլ գնորդների ճամփին է։ Նախորդ տարի գնորդի սպասելով՝ թափել են ամբողջ բերքը։ Հիմա էլ ասում են՝ աչքը տեսածից է վախենում։

Գյուղում բերքի քանակն այնքան շատ է, որ իրացման խնդիր է առաջանում։ Իսկ սառնարանային տնտեսություն ու չորանոցներ գյուղում և տարածաշրջանում չկան։ Տեղական շուկան փոքր է, արտահանումն էլ ավելի լուրջ խնդիր է։ Գյուղացիներն այս հարցում կառավարության աջակցությունն են ուզում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.